Յագլանդը շնորհավորել է Փաշինյանին
ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին նշված է ԵԽ պաշտոնական էջում:
«Այսօր Հայաստանի խորհրդարանի կայացած որոշումը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը, որն իրականացվում է մեր կազմակերպության օգնությամբ, սկսում է կյանքի կոչվել: Այս գործընթացը պետք է շարունակվի՝ համաձայն հայ ժողովրդի ցանկությունների:
Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն Հայաստանի իշխանություններին այս շատ կարևոր գործընթացում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա»,- ասված է ԵԽ պաշտոնյայի հայտարարության մեջ: