Ցածր քաշը կարող է հանգեցնել տկարամտության
Ցածր քաշը կարող է տկարամտության պատճառ դառնալ։ Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս համոզմանն են եկել Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները։
Վերջիններս բացահայտել են, որ մարմնի զանգվածի ցածր ինդեքսի պարագայում (մարդու քաշը՝ հասակի համեմատ) միջինից բարձր և ավագ տարիքի (50-60 տարեկան) անձանց մոտ նվազում է ծերունական տկարամտությունից խուսափելու հնարավորությունը։
Մասնագետներն այս եզրահանգմանն են եկել՝ վերլուծելով սրտի հետազոտություններն ու որոշ վիճակագրական տվյալներ՝ ցանկանալով բացահայտել ռիսկի նոր գործոններ, որոնք հանգեցնում են տկարամտության զարգացմանը։ Ինչպես պարզվել է՝ ոչ բավարար քաշի դեպքում 50-60 տարեկան անձանց մոտ ավելի հաճախ էր հանդիպում ձեռքբերովի տկարամտություն, քան մարմնի զանգվածի նորմալ ինդեքս ունեցող իրենց հասակակիցների շրջանում։
Ի թիվս այլ բացասական գործոնների, որ հանգեցնում են թուլամտության, մասնագետներն առանձնացրել են նաև քնի պակասն ու այրիանալը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը