Բրազիլիայի նախագահի կինը շանը փրկելու համար լիճն է նետվել
Չնայած իր պաշտոնական կարգավիճակին՝ Բրազիլիայի առաջին տիկին, նախկին ֆոտոմոդել Մարսելա Թեմերը, նախագահական պալատի այգում որդու հետ զբոսնելիս լճում տեսել է անօգնական շանը։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
Պիկոլի անունը կրող շունը ջրի մեջ ինչ-որ բան է տեսել և նետվել այնտեղ, սակայն հետադարձ ճանապարհին չի կարողացել հասնել ափին և սկսել է ջրի մեջ թպրտալ։ Մարսելան հենց հագուստով էլ ջուրն է նետվել՝ Պիկոլիին փրկելու համար։
Ոչ հեռու գտնվել է անվտանգության ծառայության աշխատակիցը, ով հրաժարվել է փրկել շանը։ Միջադեպի հետևանքով նրան ստիպված են եղել աշխատանքից ազատել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան