Լեհաստանում գետնին հոսած շոկոլադն արգելափակել է մայրուղին
Լեհաստանում՝ Վարշավա և Պոզնան քաղաքների միջև ընկած մայրուղում շրջվել է 12 տոննա հեղուկ շոկոլադ տեղափոխող բեռնատարը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Ցիստեռնի պարունակությունը թափվել է և երկու կողմից արգելափակել երթևեկությունը։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Նրանց խոսքով՝ ճանապարհը շոկոլադից մաքրելը հեշտ չէ, քանի որ այն արագ կարծրանում է։ Ճանապարհը մաքրելու միակ հնարավոր տարբերակը մայրուղին տաք ջրով լվանալն է։
Բեռնատարի վարորդը վնասվածքներ է ստացել, նա հիվանդանոց է տեղափոխվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան