Պուտինը վետերանին օգնել է բարձրացնել գետնին ընկած հրավիրատոմսը
Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպած միջոցառումների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացել է տրիբունա վետերանների մոտ՝ նրանց շնորհավորելու։ Այդ պահին վետերան հյուրերից մեկի ձեռքից հրավիրատոմսը ընկած է լինում, որը բարձրացնում ու նրան է տալիս Պուտինը։
«Իզվեստիա»-ն գրում է, որ տեղի ունեցածի տեսագրությունը հրապարակել է «РЕН ТВ»,-ն։
Այնուհետև, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ Պուտինը շարժվել է դեպի Ալեքսանդրյան այգի, ճանապարհին պատերազմի վետերաններից մեկը փորձել է մոտենալ ՌԴ ղեկավարին:, սակայն անվտանգությունը ցանկացել է հետ պահել նրան։ Նախագահը դա նկատել է և ինքն է մոտեցել տղամարդուն, սեղմել նրա ձեռքն ու հրավիրել ծաղկեպսակ դնել արարողությանը մասնակցելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան