Ֆուտբոլիստը բաճկոնը նվիրել է երկրպագուին՝ գրպանում մոռանալով ամուսնական մատանին
Անգլիական «Բոլթոն» ակումբի պաշտպան Մարկ Լիթլը «Նոթինհեմ Ֆորեստ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո բաճկոնը նվիրել է իր երկրպագուներից մեկին։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Ֆուտբոլիստը, սակայն, իր բաճկոնի գրպանում է մոռացել ամուսնական մատանին։
Լիթլը սոցկայքերի միջոցով երկրպագուին խնդրել է վերադարձնել մատանին և դրամապանակը։ Որոշ ժամանակ անց երկրպագուն ֆուտբոլիստին է վերադարձրել մոռացած իրերը, ինչի մասին էլ ավելի ուշ հաղորդել է Լիթլը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան