Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 20 մարդ է ձերբակալվել
Մոսկվայում հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են ահաբեկիչներ, որոնք մեղադրվում են «Անմահ գունդ»-ի արշավի ժամանակ հարձակում նախապատրաստելու համար: Գրում է «Վեստի.ռու»-ն:
«Միանգամից մի քանի խումբ է ձերբակալվել: Իրականացվել է 17 խուզարկություն, ձերբակալվել է 20 մարդ»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Անմահ գունդ» ակցիայի ողջ Ռուսաստանի տարածքում մասնակցել է 10 մլն 400 հազար մարդ: Ընդհանուր առմամբ տեղիէ ունեցել 2 900 միջոցառում: Միայն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ավելի քան մեկ մլն մարդ: