Իրավունք 17:18 11/05/2018 Հայաստան

Հուշագիր՝ «Ռոստելեկոմ»-ի և «Փորձագիտությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» և «Ռոստելեկոմ» Հայաստանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ուներ բարձրացնելու փորձաքննությունների ճշգրտության ու օբյեկտիվության մակարդակը տեխնոլոգիական ու ծրագրային նորագույն լուծումներով համալրելու միջոցով։

«Ռոստելեկոմ»-ից հայտնում են, որ հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել «PC Crash» համակարգչային ծրագրի և «VZM 300» դեսելեռոմետր սարքի ձեռքբերման և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ տեսակի հետազոտություններ իրականացնելու հնարավորությունների ներդրման հարցում, ինչը հնարավարություն կտա Հայաստանում իրականացնելու անկախ փորձաքննություններ ողջ աշխարհում լայնորեն կիրառվող և ժամանակակից լուծումների միջոցով։ ՀՀ-ում որևէ պետական փորձագիտական կազմակերպությունում ներդրված չեն և չեն իրականացվում նման ծրագրի և սարքի կիրառմամբ հետազոտություններ։

«Նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ամենատարբեր բնագավառներում արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը, աշխատանքի օբյեկտիվության ու ճշգրտության բարձրացումը։ Զարգացած երկրներում բազմաթիվ ծրագրեր են մշակվում, որոնք նպաստում են քննիչների ու մասնագետների աշխատանքի որակի բարձրացմանը, օժանդակում են բնակչությանը տրամադրվող բարձրակարգ ծառայությունների մատուցմանը։ Ուրախ ենք մասը կազմելու և մեր ներդրումն ունենալու Հայաստանում հանրության համար մեծ կարևորություն ունեցող այս նախագծի իրականցման գործում։ «Ռոստելեկոմ»-ի և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի համագործակցությունն այսօր մեկ նպատակ ունի՝ նպաստելու ճանապարհատրանսպորտային պատահարների իրական ու օբյեկտիվ պատկերի ստացմանը, ինչը ոչ միայն վարորդների, այլ նաև հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգության ու վստահության երաշխիքն է»,- հանդիպման ընթացքում նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի /ENFSI/ լիիրավ անդամ, ուսումնասիրել է եվրոպական երկրների փորձը  ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և դատաավտոտեխնիկական փորձաքննությունների իրականացման ընթացքում կիրառվող արդի տեխնոլոգիաները և նորագույն գիտագործնական մեթոդները։ Արդյունքում պարզ է դարձել, որ «PC Crash» համակարգչային ծրագրի և «VZM 300» դեսելեռոմետր սարքի կիրառումը տվյալ բնագավառի արդի լավագույն լուծումներից են:

«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից նորագույն մեթոդների ներդրումը և նորարարական լուծումների կիրառումը, աշխատանքների արդիականացումը կարևոր խնդիրներից է կազմակերպության  և առհասարակ մեր հանրապետությունում փորձագիտական հնարավորությունների ընդլայնման և զարգացման հարցում։ Այդ առումով խիստ կարևորվում է նման համագործակցության հնարավորությունը, մասնավորապես բարձր գնահատելով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կողմից ի դեմս պարոն Ֆարամազյանի, համագործակցության շրջանակներում  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հետազոտությունների արդի հնարավորությունների ներդրման հարցում աջակցությունը։ Միջազգային պրակտիկայում ընդունված փորձագիտական մեթոդների և մեթոդիկաների ձեռքբերման և դրանց ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները մեծապես նպաստում են իրականացվող փորձաքննությունների որակի շարունակական բարելավմանը և արդյունքների հավաստիության բարձրացմանը»,-նշել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։

«PC Crash» համակարգչային ծրագիրը օբյեկտիվ և անկախ հետազոտություն իրականացնելու հնարավորություն է տալիս, ինչը մաթեմատիկական մոդելավորման և 3D պատկերների միջոցով թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող և բուն ընթացքում իրադրության  զարգացման՝ վթարի մեխանիզմի վերաբերյալ, իսկ «VZM 300» դեսելեռոմետր սարքը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վայրում դատական փորձաքննություններ իրականացնելիս հետազոտելու և պարզելու տրանսպորտային միջոցի արգելակման ուղու երկարությունը՝ հնարավորություն տալով ստանալու օբյեկտիվ տեղեկություն անցած տարածության վերաբերյալ, ինչպես նաև իրականացնելու տրանսպորտային միջոցի արգելակման փորձարկում, մասնավորապես՝ նաև դանդաղեցման գրանցում և արգելակման հետքի չափում: Այն հնարավորություն կտա նաև գիտական ուղղություններով նոր հետազոտությունների իրականացման համար, առաջնորդվելով ոչ թե անցյալ դարի 80-ական թվականների մեթոդներով, այլ՝ արգելակման տարածության չափսի վերաբերյալ հնարավորինս ստույգ պատկերացում կազմելու ժամանակակից հետազոտության մեթոդի կիրառմամբ:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հանդիսանում է առաջատար և խոշորագույն փորձագիտական կառույց, որտեղ իրականացվում են փորձագիտական բնագավառի գիտական հետազոտություններ, ինչպես նաև տարաբնույթ փորձաքննություններ շուրջ 28 ուղղություններով և շուրջ 128 ենթատեսակներով։

Հուշագրի ստորագրումից հետո հյուրերը շրջայց են կատարել կառույցի մասնաշենքերում, այցելեցին ֆիզիկատեխնիկական հետազոտությունների, քիմիական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրական, համակարգչատեխնիկական, ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական, ձգաբանական, էկոլոգիական, դատաբժշկական, մշակութային, հողագիտական և կենսաբանական, տոքսիկոլոգիական (թունաբանական) փորձագիտական բաժիններ, ծանոթացան իրականացվող հիմնական աշխատանքներին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}