Ի՞նչ է պատմում Թրամփի ստորագրությունն իր մասին
Անգլիացի գրող Ջոան Ռոուլինգը բացահայտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրության գաղտնիքը։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Թրամփը հայտնի է իր մեծ ստորագրությամբ, որ նա ցուցադրում է պաշտոնական փաստաթղթերում։ Թվիթերի օգտատերերից մեկին հետաքրքրել է՝ ինչու է նախագահի ստորագրությունն այդքան մեծ։
Ռոուլինգը նշել է. «Բացասական տեսանկյունից դիտարկելիս՝ խոշոր ստորագրությունը նշանակում է, որ ձեր առջև մեծամիտ, գոռոզ մարդ է, ում հարկավոր է հանրային ճանաչում ու հաճոյախոսություններ, ցուցադրական և կեղծ անձ, որ կարող է վեհության մոլուցք ունենալ և զուրկ լինել ինքնաքննադատական մտածողությունից»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը