Լի Կեցյան. Չինաստանը պատրաստ է «Մեկ ճանապարհ, մեկ գոտի»-ն մեկտեղել Հայաստանի զարգացման ռազմավարության հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը: Վարչապետի պաշտոնական էջում հրապարակված ուղերձում ասված է.
«Ձե՛րդ Գերազանցություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից և իմ կողմից անձամբ հղում եմ Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ :
Հայաստանը Չինաստանի համար բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից ի վեր երկկողմ հարաբերությունները պահպանում են զարգացման ակտիվ միտում: Երկկողմ քաղաքական վստահությունը անդադար խորանում է, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում աստիճանաբար զարգանում: Ես պատրաստ եմ հաստատել Ձեզ հետ լավ աշխատանքային հարաբերություններ, որպեսզի համատեղ ջանքերով հայ-չինական հարաբերությունները բարձրացնենք զարգացման նոր աստիճանի: Չինական կողմը պատրաստ է հետագայում ևս «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախաձեռնությունը մեկտեղել ձեր երկրի զարգացման ռազմավարության հետ, որպեսզի երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման արդյունքներն ավելի շատ իրական օգուտ կբերեն երկու երկրների ժողովուրդներին:
Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ նոր, պատասխանատու պաշտոնում»,-ասված է ՉԺՀ Պետական խորհրդի նախագահի շնորհավարական ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը