Մոսկվայում մտադիր են «գետային» երթուղիներ ներդնել
Ռուսաստանի մայրաքաղաքի ղեկավարությունը մտադիր է մշակել քաղաքում գետային երթուղիների կազմակերպման հարցը։ Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը։
ՌԴ տրանսպորտի և ճանապարհա-տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նախարար Մաքսիմ Լիքսուտովը նշել է, որ դա հնարավոր է թե իբրև հին, նախկինում գոյություն ունեցող երթուղիների վերականգնման, թե նոր երթուղիների ստեղծման տարբերակով։
«Մոսկվայի ղեկավարությունը հավանության է աջակցել և ամեն կերպ կշարունակի աջակցել «գետային» տրանսպորտի զարգացմանը։ Մենք ունենք նման նախագիծ, առաջիկայում կլինեն վերլուծությունների արդյունքները, որոնք կքննարկենք ղեկավար կազմով։ Եթե կլինի իմաստային և տնտեսական նպատակահարմարություն, ապա այդ երթուղիները կներդրվեն»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը