Յարոսլավլում բողոքում են «ռուսական աղբի» դեմ
Յարոսլավլում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Մոսկվայից աղբի ներմուծման դեմ ակցիայի հինգ մասնակցի։ Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը։
Ակցիան անցկացվում էր «Սկոկովո» հրաձգարանի մուտքի մոտը։ Ալեքսեյ Նավալնու շտաբի աշխատակիցները տեղեկացրել են, որ Յարոսլավլից դուրս գալիս՝ «Սկոկովո» հրաձգարանի ճանապարհին, տասնյակ ակտիվիստներ են՝ մեկանգամյա օգտագործման փաթեթներով։ Ճանապարհին կայանված էին բազմաթիվ մեքենաներ։ Բերման ենթարկվածներին նստեցրել են ոստիկանական գազելը։
Մոսկվայից աղբի ներմուծման դեմ զանգվածային բողոքի ակցիաները Յարոսլավլի շրջանում սկսվել են դեռ ապրիլին։ Այն ժամանակ տեղական իշխանություններն այդ փաստը չէին հերքում։ Կենցաղային թափոնները Մոսկվայից «Սկոկովո» կտեղափոխվեն մինչև ընթացիկ տարվա վերջ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը