Միլանի դատարանը Բեռլուսկոնիին թույլ է տվել մասնակցել ընտրություններին
Միլանի Վերահսկիչ դատարանը չեղարկել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի՝ ընտրություններին մասնակցելու արգելքը։ Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը։ Բեռլուսկոնին մի քանի տարի առաջ զրկվել է այդ իրավունքից՝ այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել ֆինանսական խարդախությունների մեջ։
Մասնավորապես, նա չէր կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որ կայացան ընթացիկ տարում, հետևաբար՝ ներկայում չի կարող հավակնել վարչապետի կամ այլ պետական բարձր պաշտոնների։ Վերահսկիչ դատարանի որոշումը կայացվել է մայիսի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, այն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց անմիջապես հետո։
Եթե Իտալիայում մոտ ապագայում ընտրություններ անցկացվեն, Բեռլուսկոնին կարող է իր թեկնածությունն առաջադրել։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը