Մելանյա Թրամփը երիկամների վիրահատության է ենթարկվել
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երիկամների վիրահատության է ենթարկվել: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ առաջին տիկնոջ գրասենյակին, հայտնում է Լենտա.ռու-ն:
«Տիկին Թրամփն այսօր առավոտյան երիկամների բարորակ նորագոյացության պատճառով էմբոլիզացիայի պրոցեդուրա է անցել։ Միջամտությունն անցել է բարեհաջող և առանց բարդությունների»,- հայտարարել է առաջին տիկնոջ մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:
Նրա խոսքով՝ վիրահատությունը կատարվել է Վոլթեր Ռիդի Ազգային ռազմաբժշկական կենտրոնում: Հավաբանար, ԱՄՆ նախագահի կինն այնտեղ կմնա մեկ շաբաթ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան