Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ-ում պաշարների աճի ֆոնին
Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) տվյալների համաձայն, նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան նվազել են՝ կապված ԱՄՆ-ում հումքի պաշարների աճով, գրում է ՌԻԱ Նովոստին:
Աղբյուրի համաձայն՝ Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 78,19 դոլար, իսկ WTI տեսակի նավթի գինը նվազել է 0,28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 71,11 դոլար։
API-ի զեկույցի համաձայն՝ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նավթային պաշարներն աճել են 4,854 մլն բարելով, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին 763 հազար բարելի նվազում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը