Հռոմի Ֆրանցիսկոս պապը միանձնուհիներին սովորեցնում է սոցկայքերից օգտվել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրապարակել է կաթոլիկ միանձնուհիների համար նախատեսված ցուցումներ՝ ինչպես «սթափ և ողջամիտ կերպով» օգտվել սոցիալական կայքերից։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Փաստաթուղթը, որ վերնագրված է "Cor Orans" («Աղոթողների սիրտը»), կոչված է՝ ճշգրտելու և պարզաբանելու վանական կյանքի որոշ կանոններ, որոնք պաշտոնապես հաստատված են Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից՝ 2016 թ.։ Ցուցումների նպատակն է, ինչպես հայտարարվել է, միանձնուհիներին լռության մեջ աստվածայինի մասին մտածելու հնարավորություն տալ։
Փաստաթղթում նշված է «սոցիալական կոմունիկացիաներ», կոնկրետ հարթակներ նշված չեն, բայց կաթոլիկական Tablet թերթը մանրամասնում է, որ խոսքը «Ֆեյսբուք», «Թվիթեր» և այլ սոցկայքերի մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Ֆրանցիսկոս պապը վաճառում է իր միակ սուպերմեքենան՝ Lamborghini Huracan-ը
- Ֆրանցիսկոս պապը Վատիկանի թանգարաններով վիդեոէքսկուրսիա է կատարել
- Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախաճաշել է անօթևանների հետ