Կառավարության ծրագիրը ենթակվելու է մասնագիտական քննության. ՀՀԿ պատգամավոր
«Այսօրվա դրությամբ մենք պետք է սպասենք կառավարության նոր ծրագրին.հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, ելույթները՝ ելույթներ, սակայն իրավական պարտադիր փաստաթուղթ և գործողությունների հանձնառության բացառիկ տարբերակը միայն կառավարության ծրագրի նախագիծն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ կառավարության ծրագիրը ենթակվելու է մասնագիտական քննության իրենց կողմից. «Կարծում եմ՝ այդ պոտենցիալի վրա ոչ ոք չի կասկածում, մենք ունենք բոլոր ուղղություններով համարժեք մասնագիտական, քաղաքական ներուժ, որպեսզի մեր ուժերի ներածի չափով աջակցենք Հայաստանի հետևողական զարգացմանը»։
Աշոտյանը շեշտեց, որ որպես ոլորտային հանձնաժողովի նախագահ առավել մանրամասն է հետևում և հետևելու է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում տեղի ունեցող գործընթացներին։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Հայաստանի համար երեք ռիսկային սցենարներ կան
- Այդ հոդվածի հիմնական հասցեատերը ՀՀԿ-ն չէ. Աշոտյան