Թայլանդի ՊՆ-ն զբոսաշրջիկների հաշվառում է սկսում
Թայլանդի պաշտպանության նախարարությունը թագավորության տարածքում գտնվող օտարերկրացիների տվյալների բազա կստեղծի: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ուժայինները մտադիր են մոնիթորինգ անցկացնել զբոսաշրջիկների, ներդրողների, օտարերկրացի աշխատակիցների շրջանում՝ ազգային անվտանգության անհրաժեշտ մակարդակն ապահովելու նպատակով: Իշխանությունները մտադիր են վերահսկել՝ որտեղ են ապրում երկիր ժամանած օտարերկրացիները, որպեսզի կանխեն տրանսազգային հանցագործությունների թվի աճը, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգը և ահաբեկչական ակտիվությունը:
Նշվում է, որ առայժմ այդ բազան կյանքի չի կոչվել, սակայն իրավապահ մարմիններին արդեն հանձնված է ապօրինի մուտք գործածների եմ պայքարն ուժեղացնել: Վերջին ոստիկանական ստուգման արդյունքում Թայլանդում օտարերկրյա 37 քաղաքացի է ձերբակալվել: