«Հրապարակ». Քաղաքապետարանի քաշքշուկից աշխատակցի սիրտը վատացել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի արդյունքում, երբ ակտիվիստները ներխուժել են շենք, նրանց դեմը փորձել են կտրել ինչպես ոստիկանները, այնպես էլ քաղաքապետարանի պաշտոնյաները։ Նրանց մեջ է եղել նաև աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, ում ինքնազգացողությունը քաշքշուկից վատացել է։ Նրան տեղափոխել են Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց։ Մենք տեղեկացանք, որ Մակարյանի սիրտը շտապ ստենտավորել են։ Այժմ վիճակը լավ է։ Սերգեյ Մակարյանն առանց այդ էլ սրտի հետ կապված խնդիր է ունեցել, նախկինում էլ է սիրտը ստենտավորված եղել, իսկ երեկվա միջադեպի հետևանքով վիճակը կրկին սրվել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը