Մերկելը նշել է Պուտինի հետ հանդիպման հիմնական թեմաները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Սոչի այցելության ընթացքում ծրագրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել մի շարք միջազգային հարցեր։
«ՌԴ նախագահ Պուտինի հետ պետք է խոսեմ Իրանի հետ համաձայնության, Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակի մասին»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Մերկելը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը Մերկելի հետ բանակցություններում չի բարձրացնի պատժամիջոցների մասին հարցը:
Նա նաև հավելել է, որ դա ռուսական կողմը չէ, որ պատժամիջոցներ է կիրառել, և Ռուսաստանը չէ դրանք նախաձեռնողը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ