ՌԴ մշակույթի նախկին փոխնախարարին ձերբակալել են
Էրմիտաժից խոշոր մասշտաբի գողության գործով ձերբակալվել է ՌԴ մշակույթի նախկին փոխնախարարը։ Այս անգամ խոսքը 450 միլիոն ռուբլու մասին է, որ գողացվել է Էրմիտաժում շինարարության ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։
Ձերբակալվել է նաև «Ռոսպան» կազմակերպությունների խմբի ղեկավար Նիկիտա Կոլեսնիկովը։ Գործով անցնողների թվում է նաև ՌԴ մշակույթի նախարարության գույքի կառավարման դեպարտամենտի նախկին տնօրեն Բորիս Մազոն։ Վերջինս, ինչպես և Փիրումովը, անցնում է «ռեստավրատորների գործով»։
Հետաքննության տվյալներով՝ կասկածյալները կազմակերպել են պետական պայմանագրի կնքում՝ առանց այն իրագործելու ռեալ նպատակների։ Իբրև կանխավճար ստացված դրամական միջոցների մեծ մասը փոխանցվել է նրանց վերահսկողության տակ գտնվող կազմակերպություններին։
Քննիչները Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն են իրականացրել, այդ թվում՝ կասկածյալների տներում։
Փիրումովը «ռեստավրատորների» աղմկոտ գործի հիմնական դերակատարներից է՝ մշակույթի նախարարության ու բիզնեսի ոլորտի այն մաքսանենգ խմբի անդամներից, ովքեր ավելի քան 100 միլիոն ռուբլի են աշխատել մի շարք գործերի ռեստավրացիայի նախագծերով։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ