ՕԵԿ. «Սասնա Ծռերի» գործը պահանջում է արդար քննություն` նրանց ազատ արձակելու խնդիրը լուծելու համար
«Քաղաքական նոր իրավիճակը ենթադրում է նոր երևան եկած հանգամանքների առկայություն և նոր ու արդար քննության կազմակերպում` «Սասնա Ծռերի» ազատ արձակելու խնդիրը լուծելու համար»: Նման հայտարարություն է տարածել ՕԵԿ քաղաքական խորհուրդը:
«Հայրենիքի համար արյուն թափած մարդիկ պետք է վայելեն նոր Հայաստանի ազատությունը, առավել ևս` միայն քաղաքական պատճառներով դատապարտվածները:
Կոչ ենք անում մեր լավագույն մտավորականներից մեկին` Գարեգին Չուքասզյանին դադարեցնել հացադուլը:
Օրենքի և արդարության հաղթանակը քաղաքական անհրաժեշտություն և առաջնահերթություն է»,-ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «ՊՊԾ-ի գործով» կալանավորվածներին հենց այդ ոստիկանը չպետք է ուղեկցի
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց
- Փողոցը փակել են ու պահանջում են փոխել ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների խափանման միջոցը