Դատախազություն. Կկիրառվեն ներգործության անհրաժեշտ միջոցներ
ԴԱՀԿ-ում հաշվեքննիչ պալատի հայտնաբերած խախտումների փաստով հարուցված քրեական գործերը նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017թ. օգոստոսի 28-ի որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում իրականացվել է 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողություն: Արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը հարակից փաստաթղթերով 2018թ. մարտի 22-ին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել քրեաիրավական, գույքային և կազմակերպաիրավական բնույթի խախտումներ:
ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ՝ խաբեության եղանակով վարչական տուգանքները վճարելուց խուսափելու, այդ կերպ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու և պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այլ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ:
«Արձանագրված մյուս խախտումների հետ կապված՝ գրություններ են ուղարկվել ՀՀ հաշվեքննիչ պալատ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ՝ դրանք հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր ներկայացնելու պահանջով:
Ի պատասխան դրանց ստացված լրացուցիչ փաստաթղթերը և նյութերը կուսումնասիրվեն և դրանց հիման վրա արձանագրված մյուս խախտումներին ևս կտրվեն անհրաժեշտ գնահատականներ: Բացի այդ կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ, մասնավորապես՝ պետական շահերի խախտման պատճառները և նպաստող պայմանները վերացնելուն ուղղված միջնորդագրեր կներկայացվեն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ, որոնց վերաբերյալ ևս հասարակությանը պատշաճ կտեղեկացվի»,-նշում են դատախազությունից:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ հաղորդման` ԴԱՀԿ պաշտոնատար անձը չարաշահել է պաշտոնեական դիրքը
- Քրեական գործեր` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների առթիվ
- ՀՔԾ. Ըստ հաղորդումների` ԴԱՀԿ ծառայության և ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
- Քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ
- ՀՔԾ. Քրեական գործ` ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով
- ՀՔԾ. ԴԱՀԿ աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու փաստերով քրգործեր են հարուցվել
- Քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու փաստերով
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը