«Չամռլու» կոչվող սարում գայլերը ոչխարներ են հոշոտել
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի «Չամռլու» կոչվող սարում գայլերը հոշոտել են ոչխարներին: ԱԻՆ-ում այսօր առավոտյան այս ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Նախարարության պաշտոնական էջի փոխանցմամբ, պարզվել է, որ ս.թ. մայիսի 17-ին գայլերը հոշոտել են 14, վնասել` 25 ոչխար: 31 ոչխար էլ կորել է:
Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչներին:
Դեպքի վայր է ժամանել Կարճաղբյուրի համայնքապետարանի հանձնաժողովը՝ վնասի չափի ճշգրտում իրականացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը