Պուտինը դիմավորեց Մերկելին սպիտակ վարդերով
Ռուսաստանի Սոչի քաղաքում ավարտվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները: Սա առաջին հանդիպումն էր երկու ղեկավարների վերընտրվելուց ի վեր:
«Գազետա.ռու»-ն առանձնացրել է բանակցությունների ամենահետաքրքիր պահերն ու լուսանկարները: ՌԴ նախագահը գերմանացի գործընկերոջը դիմավորել է սպիտակ վարդերի փնջով:
Բանակցությունների օրակարգում եղել են Իրանի միջուկային գործարքը, Սիրիայում,
Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանից Գերմանիա գազամուղի՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության վերաբերյալ հարցեր: Գերմանիայի կանցլերն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ քննարկել ԱՄՆ կողմից կիրառվող հակառուսակապատժամիջոցները:
Մերկելը Գազամուղի մասին խոսելիս նշել է, որ անհրաժեշտ է ունենալ Կիևի երաշխիքները, դրանից Ուկրաինան չպետք է վնաս կրի:
«Մենք այն շահավետ ծրագիր ենք համարում ու պայքարելու ենք հանուն դրա»,-հայտարարել է ՌԴ նախագահը:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, նրանք նշել են, որ Մոսկվայի ու Բեռլինի միջև հարաբերությունների զարգացումը ոչ միայն իրենք են նկատում, այլև փորձագիտական հասարակությունը:
Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանն էլ Պուտինը շնորհակալություն է հայտնել Մերկելին Սոչի գալու համար, ասել, որ երկու երկրների միջև հարաբերությունները լավ են:
Հայտարարել են, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է զբաղվել Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայման մասին հարցով:
Այնուհետև Մերկելը կարևորել է Ռուսաստանի հետ մշակութային համագործակցությունը, կարևորել է ռազմավարական համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ