Վարշավայի քաղաքապետին է փոխանցվել Երևան այցելելու պաշտոնական հրավեր
Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը փոխանցել է Երևան այցելելու՝ Տարոն Մարգարյանի պաշտոնական հրավերը: Այս մասին հայտնում են ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Դեսպանը քաղաքապետին ներկաացրել է Հայաստանում 2018 թվականին կայանալիք հոբելյանական կարևոր միջոցառումների և իրադարձությունների` այդ թվում Երևանի քաղաքի հիմնադրման 2800-ամյակի մասին:
Դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Վարշավայի քաղաքապետին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում Վարշավայի մերձակայքում գտնվող «Իմ մայրիկ» անտառում ՀՀ դեսպանությունը Վարշավայի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդանշական 650 ծառի տնկում՝ ի նշանավորումն Լեհաստանի հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեհաստանի պատմության ողջ ընթացքում հայերի ունեցած կարևոր և նշանակալի դերակատարությանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը