Մենք ուզում ենք ուժեղ Հայաստան. Դեմետրիս Սիլուրիս
«Հայաստանը մեզ համար մեկն է: Մենք այլ մոտեցումներ ունենք և այլ կարծիքներ ունենք Հայաստանի հետ համագործակցության: Մենք որևէ կուսակցական կամ որևէ այլ մոտեցումներ չունենք մեր համագործակցության մեջ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը՝ պատասխանելով հարցին՝ թե ինչպես է վերաբերում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը:
«Մենք ուզում ենք ուժեղ Հայաստան, որի հիմքում է Հայաստանի մեծ և հարուստ պատմությունը, քաղաքակրթությունը և մշակույթը»,- ասաց նա:
Հարցին՝ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսվու՞մ է, պատասխանեց. «Մեր ծրագիրը հայտնի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց