Դեսպան. Չգիտեմ մի այնպիսի հնդիկի, ով իրեն Հայաստանում երջանիկ չի զգում
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը պաշտոնական այցով հյուրընկալվել է Ավանդական բժշկության համալսարանում: Սա նրա առաջին այցն է համալսարան, համալսարանի համար՝ երկրորդ դեսպանի այցը: Այցի նպատակն է մասնակցել «Հնդիկ ուսանողների ասոցիացիայի» պաշտոնական բացման և երդումնակալության արարողություններին:
Համալսարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպանը հանդիպել է համալսարանի ռեկտոր Նորիկ Սարիբեկյանի հետ, քննարկվել են մի շարք կառուցողական հարցեր:
Ներկայումս Ավանդական բժշկության համալսարանում սովորում է մոտ 40 հնդիկ ուսանող, իսկ մինչ այդ սովորած ուսանողներն արդեն համալրել են Հնդկաստանի և այլ երկրների առողջապահական համակարգերը:
Դեսպանի խոսքով, հնդիկ ուսանողները բուհում իրենց լավ են զգում:
«Ես չգիտեմ մի այնպիսի հնդիկի, ով իրեն Հայաստանում երջանիկ չի զգում»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ