2017թ. քննված կոռուպցիոն բնույթի քրգործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ
2017թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա հատված է ներկայացրել ՀՀ դատախազության 2017թ. գործունեության վերաբերյալ հաղորդումից: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը, մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ, որոնցից.
1. Ոստիկանության աշխատակիցներ՝ 45 անձ,
այդ թվում՝
ա) բաժնի պետի տեղակալ – 4,
բ) անձնագրային բաժանմունքի պետ – 1,
գ) ՔՀ բաժանմունքի պետ – 1,
դ) ՔՀԲ օպերլիազոր – 2,
ե) ՀՈԲ պետ – 2,
զ) ՀՈԲ տեսուչ (ավագ տեսուչ) – 2,
Է) ՃՈ տեսուչ (ավագ տեսուչ) – 13,
ը) ՊՊԾ տարածքային բաժանմունքի պետ – 1,
ը) ոստիկան – 19,
2. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ 4 անձ,
այդ թվում՝
ա) բաժանմունքի պետ – 1 անձ,
բ) ԴԱՀԿ հաշվապահ – 1 անձ,
գ) հարկադիր կատարող – 2 անձ,
3. ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 անձ,
այդ թվում՝
ա) մաքսակետի պետ – 1 անձ,
բ) մաքսային տեսուչ – 5 անձ,
գ) հարկային տեսուչ – 4 անձ,
4. Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ 1,
5. Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ 2,
6. Դատախազության դատախազ՝ 1, դատախազության նախկին դատախազ՝ 1,
7. ՀՀ ՔԿ քննիչ (ավագ քննիչ)՝ 3,
8. ԱԱԾ և Զինված ուժեր՝ 5 անձ,
այդ թվում՝
ա) ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության բաժնի պետ, հերթափոխի պետ, հսկիչ և ավագ հսկիչ – 4,
բ) Տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետ – 1,
9. ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցներ՝ 8 անձ,
այդ թվում՝
ա) ՔԿՀ պետ, պետի տեղակալ – 2,
բ) ՔԿՀ օպերատից խմբի պետ – 1,
գ) ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետ – 1,
դ) հերթապահ – 1,
ե) մասնագետ – 3,
10. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի աշխատակիցներ՝ 2 անձ,
այդ թվում՝
ա) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ – 1,
բ) Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ – 1,
11. Կրթության ոլորտի աշխատակիցներ՝ 5 անձ,
այդ թվում՝
ա) Դպրոցի տնօրեն – 1,
բ) ԲՈՒՀԻ ռեկտոր – 4,
12. Սոցիալական ապահովության ոլորտի աշխատակիցներ՝ 10 անձ,
այդ թվում՝
ա) ՀՀ սոցապ և աշխատանքի նախարարության աշխատակազմի ԲՍՓ գործակալության պետ - 1,
բ) ԲՍՓ գործակալության բաժնի պետ - 1,
գ) ԲՍՓ գործակալության տարածքային հանձնաժողովի նախագահ - 7,
դ) ԲՍՓ գործակալության հանձնաժողովի անդամ– 1,
13. Առողջապահության ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ,
այդ թվում՝
ա) ՀՀ ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն– 1,
բ) ՀՀ ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր հաշվապահ– 1,
14. Տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ,
այդ թվում՝
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի տեսչության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-տեսուչ – 2»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ