Հասարակություն 18:27 22/05/2018 Հայաստան

Սփյուռքի նախարարը բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը քննադատություններին դրական է վերաբերվում։ Մայիսի 22-ին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նախարարն անդրադարձավ իր նշանակման առաջին օրերին իր հասցեին հնչող անանուն դժգոհություն-մեղադրանքներին։

«Պարտադիր չէ, որ բոլորը հավանեն ինձ և այն գործելաոճը, որ ես որդեգրել եմ, կլինեն մարդիկ, ովքեր գոհ են, և մարդիկ, ովքեր դժգոհ են։ Աշխատակիցները պետք է որ զգան աշխատելաոճի տարբերությունը։ Ես պահանջում եմ, որ գոնե իննից վեցը քրտնաջան, ակտիվորեն լծվեն աշխատանքին։ Պարզ է՝ ովքեր կրում են ինձ հետ այն առաքելությունը, որ ունենք նախարարությունում, նրանց այդ աշխատաոճը, հաշվետվողականությունը դուր կգա, նրանք, ովքեր այլ կերպ են պատկերացնում, գուցե դժգոհ լինեն»,- ասաց նա։

Հայրապետյանը նշեց, որ ընդունում է բոլոր տեսակի քննադատությունները և սովորում դրանց վրա։ Նա արձագանքեց իր հասցեին հնչող ևս մեկ քննադատության՝ բանակում ծառայած չլինելու վերաբերյալ, տեղեկացրեց, որ բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով, 18 տարեկանից ազատված է ծառայությունից, բայց եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան, կպահանջեն, պատրաստ է բժշկական տեղեկանքը հրապարակել։

Նախարարն ասաց, որ Հայաստանը լքելու պատճառը միայն սոցիալական վիճակը չի եղել, մեր հայրենակիցները արտագաղթի ճանապարհն են բռնել բազմաթիվ այլ պատճառներով ևս՝ անհավասար մրցակցության պայմանների, կոռուպցիայի, արդարության պակասի և այլ պատճառներով։ Հայրապետյանը նշեց՝ որպես նոր կառավարություն, իրենց առջև հայրենադարձության խնդիր դնելով, պետք է հասկանան՝ որոնք են երկիրը լքելու բուն պատճառները, և դրանց հստակ լուծումներ տան։ Նրա համոզմամբ՝ միայն այդ պայմաններում է, որ կկարողանան ներգաղթ ապահովել։

«Դրա համար մի քանի նախապայմաններ կան, որոնցից մեկը մթնոլորտն է. այժմ բավական դրական էներգետիկա կա, բայց պետք է նաև գործնական քայլեր արվեն, ոչ միայն կոչեր հնչեն, և միայն դրանից հետ մեզ թույլ կտանք ավելի կոնկրետ խոսել։ Սփուռքի նախարարությունը պետք է մշակի հայրենադարձության ռազմավարության մասին օրենքի նախագիծ, դրանից բխող հայրենադարձության օրենքի նախագիծ, պետք են կոնկրետ, հստակ քայլեր։ Ողջունելի է, որ մարդիկ պատրաստակամ են օգնել, բայց մեծ հաշվով այսօր գնդակը մեր՝ կառավարության դաշտում են, ես վստահեցնում եմ, որ մենք ամենօրյա ռեժիմով լծված ենք այդ գործին»,- ասաց նա։

Վերջինս նաև նկատեց՝ այս փուլում Հայաստանը պատրաստ չէ բազմահազարանոց ներգաղթի ապահովմանը, բայց պետք է ֆիքսել խնդիրը, փորձել տալ լուծումներ։

Հայրապետյանը նշեց, որ արդեն 1300-ից ավելի դիմումներ է ստացել՝ ի պատասխան մամուլի խոսնակ փնտրելու վերաբերյալ իր հայտարարության, հայտնեց, որ առաջիկա օրերին նշանակումը կլինի։ Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց գիտելիքներով ինչ-որ կերպ օժանդակել, նախարարը հորդորեց սպասել, հայտնեց, որ իրենք հանդես կգան կոչերով և ավելի կոնկրետ գործնական առաջարկներով։

Հարցին՝ արդյոք իր ղեկավարած գերատեսչությունում նույնպես կոռուպցիոն ինչ-որ երևույթներ արդեն բացահայտվել է, Հայրապետյանը նշեց, որ խոսքը մի քանի ծրագրերի հարցում իր ունեցած վերապահումների մասին է, ասաց, որ արդեն իսկ հանձնարարական է տվել համապատասխան աշխատակիցներին՝ կատարել ուսումնասիրություններ, լիազորել անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահներին, դատախազությանը, անել աուդիտ։

Արձագանքելով կարծիքին, թե արդյոք Սփյուռքի նախարարությունն իբրև առանձին կառույց պահելու անհրաժեշտություն կա, Հայրապետյանը նշեց. «Եթե պետությունն իր առջև խնդիր է դրել կազմակերպել հայրենադարձություն, ապա՝ այո, իմ պատկերացմամբ, Սփյուռքի նախարարությունն անհրաժեշտություն է»։

Նախարարը հայտնեց, որ իբրև Սփյուռքի նախարար պաշտոնավարմանը անմիջապես համաձայնելու հիմնական պատճառը Հայաստանում առկա բարդ քաղաքական իրավիճակի գիտակցումն էր։ «Մենք քաղաքական շատ ծանր ժառանգություն ենք ստացել և բավական բարդ փուլ է սկսվում։ Այս իմաստով՝ ես ինձ չէի պատկերացնում իմ թիմից զատ, ուստի անմիջապես հայտնեցի, որ պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը, ընդունել հարվածներ, որոնք եղան և դեռ կլինեն։ Ես գիտակցաբար եմ գնացել այդ քայլին»,- ասաց նա։

Որոշ օգտատերեր հետաքրքրվում էին՝ արդյոք «Արի տուն» ծրագրի անվանափոխում չի կատարվելու։ Հայրապետյանը հայտնեց, որ «Արի տուն» ծրագիրն առնվազն մինչև 2019 թ. հունվարի 1-ը իր բնականոն ընթացքով կշարունակվի, կիրականացվի, բայց իրենք նաև մտածում են ծրագրի ռեբրենդինգի հարցի շուրջ, մասնավորապես՝ նույն անվան մասով, և դա կարվի, եթե այդ ընթացքում իսկապես տեխնիկապես, ժամանակային առումով իրենք կարողանան լուծել այդ հարցը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}