Ես ինչի՞ պիտի տեղյակ լինեմ. Նահապետ Գևորգյան
ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը մտահոգված չէ ԱԱԾ նորանշանակ տնօրենի այն հայտարարությունից, որ շուտով հայտնի կդառնան ապօրինի ճանապարհով հարստացած մարդկանց, ինչպես նաև Հայաստանում բնակվող այն 350 անձանց անունները, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում, նրանց անձնագրերը վերցրել և բիզնեսներ են գրանցել:
Հարցին` իր համար արտառոց չէ՞, որ երկրում եղել են 350 անձինք ում անուններով խոշոր բիզնեսներ են գրանցվել, որպես իշխանության ներկայացուցիչ՝ ինքը տեղյա՞կ եղել է, պատգամավորը պատասխանեց. «Ես ինչի՞ պիտի տեղյակ լինեմ: Ես չեմ կարա էդ հարցերին պատասխնեմ»:
Միաժամանակ, նշեց, որ դա նորմալ չէ. «Ոնց կարա դա նորմալ լինի, ո՞նց կարելի ա ասել դա նորմալ ա»:
Դիտարկմանը`դա նաև իրենց թերացումը չէ՞, Նահապետ Գևորգյանն ասաց. «Ոչ, ես չեմ գտնում, որ թերացել եմ»:
Ճշգրտմանը, որ խոսքն անձամբ իր մասին չէ, այլ իր քաղաքական ուժի, խորհրդարանականը նկատեց. «Գնացեք ու հարցրեք նրան, ում ի նկատի ունեք: Ձեր հարցերին էլ չեմ պատասխանում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը