Լեռնագոգում 43 տներ ստացել են տարբեր չափի վնասներ
Այսօր ժամը 09։20-ից մինչև 10։47-ը փրկարարները Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի մի շարք փողոցների բնակիչների գույքը տեղափոխել են անվտանգ տարածք և մոտոպոմպով իրականացրել ջրահեռացման աշխատանքներ:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գյուղի 43 տներ ստացել են տարբեր չափի վնասներ. վնասի չափն ուսումնասիրում է ԱԻ հանձնաժողովը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման ու գյուղատնտեսության նախարարություննների ներկայացուցիչներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը