Նոր Արտամետում ամբողջությամբ այրվել է բնակելի վագոն-տնակը
Մայիսի 21-ին, ժամը 11:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ հրշեջ ջոկատից մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:01-ին, մարվել՝ 14:00-ին:
Պարզվել է, որ 4-րդ փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 8 հասցեում ամբողջությամբ այրվել են բնակելի վագոն-տնակը (27 քմ) և դիմացի ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ):
Տուժածներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը