Ողջունելի է, երբ պետությունը հետամուտ է բյուջեի միջոցները վերականգնելուն. Գևորգ Պետրոսյան
Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղյակ չէ՝ արդյոք պայմանավորվածություններ կա՞ն՝ ԲՀԿ-ին մարզպետների պորտֆելներ տրամադրելու վերաբերյալ, թե՞ ոչ: Այս մասին պատգամավորն ասաց այսօր՝ լրագրողների հետ զրույցում:
Ճշգրտող հարցին կան արդյոք տարաձայնություններ ներկա կառավարության հետ, պատգամավորը պատասխանեց՝ ինքն այս մասով ևս որևէ տեղեկատվություն չունի:
Գևորգ Պետրոսյանը անդրադարձավ նաև ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին: Նա նշեց, որ ողջունելի է, երբ պետությունը հետամուտ է պետական բյուջեի միջոցները վերականգնելու ուղղությամբ տրվող աշխատանքներին:
Հարցին` «Ծառուկյան» դաշինքի գործարար հատվածում մտահոգություններ չկա՞ն, նա ասաց.
«Գործարար հասկացության մեջ թշնամի մի որոշեք, պետությունը հիմված է նաև գործարարների վրա: «Ծառուկյան» դաշինքում կան պատգամավորներ, ովքեր ունեն բիզնեսներ, բայց նրանք անձամբ չեն մասնակցում բիզնեսի կառավարմանը և սրանով չեն հարուցում երկրային օրենքների զայրույթը:
Իսկ կոնկրետ կոռուպցիոներների մասին ես ձեզ ինֆորմացիա տալ չեմ կարող, վստահ եմ, որ մեր խմբակցությունում այդպիսի մարդիկ չկան, և ԱԱԾ տնօրենի հայտարարությունը չի վնասում մեր խմբակցության պատգամավորներին: Այս պահին մեր խմբակցությունում չկա այնպիսի մարդ, որ իր պաշտոնը ծառայեցնի բիզնեսի զարգացմանը»:
Հարակից հրապարակումներ`
- «Հրաշալի ա». Միհրան Պողոսյանը՝ օֆշորային գործի հնարավոր վերաբացման մասին
- ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել
- «Ժողովուրդ». Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս 4 նախարարական պորտֆել հանձնել ԲՀԿ-ին