Եվրամիությունը որոշել է հաշտեցնել Ռուսաստանին ու Ուկրաինային
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը Ռուսաստանին ու Ուկրաինային առաջարկել է եռակողմ բանակցություններ անցկացնել առաջիկա շաբաթներին՝ գազի մատակարարման և տարանցման հարցով։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Շեֆչովիչը հույս է հայտնել, որ այդ երկխոսությանը մասնակից կդառնան «Գազպրոմ»-ի և «Ուկրաինայի Նավթոգազ»-ի ներկայացուցիչները։ Բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի Ուկրաինայի միջով գազի տարանցման հարցով պարտավորությունների ժամկետներին, ինչպես նաև նրա ծավալներին ու արժեքին։
«Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կառուցողական ու կայուն համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Եվրոպական միության համար։ Այս համատեքստում ես միշտ ընդգծել եմ Ուկրաինայի միջով ռուսական գազի երկարաժամկետ տարացման պահպանման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Շեֆչովիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին