Սթրեսը սպանում է գրասենյակային աշխատողներին
Ավանդաբար ընդունված է համարել, որ մարդու համար ամենից վտանգավորը արդյունաբերական կազմակերպություններում, լեռնահանքարդյունաբերության ոլորտում աշխատանքն է։ Ինչպես տեղեկացնում է Newsru.com-ը, մահվան վտանգը կախված է նաև «սպիտակ օձիքավորների» գլխին։ Նրանք «սպառվում», «այրվում» են աշխատանքի վայրում։
Իբրև օրինակ նշվում է բանկի երիտասարդ աշխատակցուհու դեպքը, ով մահացել է աշխատանքի տեղում սթրեսի պատճառով։ Աղջիկը աշխատում էր օրական 16 ժամ, ու ամբողջ ընթացքում պատասխանատվության բեռն էր զգում, և սա նմանատիպ միակ դեպքը չի։
Փորձագետը նշում է, որ հարցը ոչ թե աշխատանքի բնույթն է, այլ դրա պայմանները։ Ցանկացած հիմնարկում, աշխատավայրում, ցանկացած հատվածում անհրաժեշտ որոշակի գործողություններ, որոնք կապահովեն աշխատակցի անվտանգությունը։ «Մեր օրերում սթրեսը ֆենոմեն է, որը ավելի ու ավելի շատ մարդկանց է պատում։ Եվ դրա դեմ պետք է լրջորեն պայքարել»,- ասում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ