Առողջապահության նախարարը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ այցելել է Գարեգին Չուգասզյանին, իսկ նրա առողջական վիճակի մասին տեղեկություն ստանում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից:
Ըստ նրա՝ «Շտապ օգնության» բժիշկները պարբերաբար այցելում են նրան:
«Անձամբ հորդորել եմ դադարեցնել հացադուլը: Չեմ ուզում մտնել քաղաքական խնդիրներ մեջ, բայց զուտ որպես բժիշկ՝ կարծում եմ, որ մարդու կյանքը շատ ավելի թանկ է», - նշեց առողջապահության նախարարը: