Հասարակություն 12:40 24/05/2018 Հայաստան

Ինչո՞ւ տեղյակ չեմ «Ռոսսելխոզնադզորի» նամակներից. վարչապետը՝ ՍԱՊԾ պետին

Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանից հետաքրքրվեց՝  մայիսի 10-ին և մայիսի 16-ին նամակներ է ստացել «Ռոսսելխոզնադզորի» կողմից, ինչո՞ւ ինքը տեղյակ չէ այդ նամակների մասին:

«Ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այդ նամակներից: Պարոն Կարապետյան, ուզում եմ իմանալ այս նամակները ստանալուց հետո Ձեր կատարած գործողությունների մասին»,- դիմելով ՍԱՊԾ պետին՝ ասաց վարչապետը:

Իշխան Կարապետյանը նշեց, որ տարվա ընթացքում ստանում են բազմաթիվ նամակներ և իրենք էլ իրենց հերթին արձանագրված դեպքերի մասին բազմաթիվ  նամակներ են  ուղարկում գործընկերներին: «Տվյալ դեպքում աշխատանքային կարգով հարցը քննարկվել է մեր ռուս գործընկերների հետ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ո՞ւմ է զեկուցվել այդ խնդիրների մասին: «Ես վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո զանգել եմ ձեզ և հարցրել, թե արդյոք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում, Դուք ասել եք, որ խնդիր չկա: Դրանից հետո Դուք ստացել եք երկու նամակ: Իմանալով, որ ես անձամբ այդ հարցով հետաքրքրված եմ, բայց ո՞ւմ եք զեկուցել և ինչ գործողություն եք ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Գյուղատնտության նախարարին, փոխվարչապետերին, վարչապետին զեկուցե՞լ եք»:

Իշխան Կարապետյանը հայտնեց, որ աշխատանքային կարգով քննարկում են ունեցել, զրուցել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի հետ: Նա նաև նշեց, որ փորձել է կապ հաստատել  առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, բայց չի ստացվել և այդ պատճառով քննարկումներից հետո գործողություններ են իրականացրել:

Մասնավորապես,  իրականացվում է տեղական մթերքի ուժեղացված բացթողնման ռեժիմ, որի վերաբերյալ ծառայությունը տարածել է հայտարարություն, և դեպքը վերաբերել է մեկ ընկերությանը: Ըստ նրա՝  բարձրացվող հիմնական խնդիրները մակնշմանն են վերաբերում՝ արտահանվող կոնկրետ վայրին:

Սակայն Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նամակներում այլ բան է գրված՝ սանիտարական կանոնների պահպանման խնդիր, Իշխան Կարապետյանն էլ արձագանքեց, որ այդ նամակներում նշված է՝ տվյալ բեռում հայտնաբերվել է անհամապատասխանություն, բեռը հետ է ուղարկվել: Համապատասխան խմբաքանակն առանձնացնել է և հետ է վերադարձվել արտահանողին, իսկ մնացածը կրկին վերաարտահանվել է:

Նշենք, որ խոսքը վերաբերում է հայկական լոլիկի արտահանման ժամանակ ռուսական կողմի արգելքներին:

Վարչապետը հետաքրքրվեց, թե ո՞րն է այն մարմինը, որը կերաշխավորի՝  մեր երկրից գյուղմթերքը կարտահանվի սահմանված չափանիշներին խիստ համապատասխան, ինչին ՍԱՊԾ պետն արձագանքեց. «Շատ հաճախ, երբ մեր տնտեսվարողներն իրականացնում են արտահանում, չունենալով լոգիստիկ կարողություններ, համապատասխան փաթեթավորման հնարավորություններ, արտահանում են երկրորդային օգտագործման արկղերով, մակնշումն էլ հաճախ թերի են անում: Մենք համապատախան իրազեկում ենք իրականացրել տնտեսվարողների շրջանում և արդյունքում վերջին 2-3 օրում Վերին Լարսում որևէ ահազանգ չենք ստացել: Այսինքն՝ խնդիրը գնում է դեպի կարգավորման»:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապահովել գործընթացը: «Այն ընկերությունը, որի կողմից արտահանվող լոլիկի հետ կապված խնդիր է առաջացել, զգուշացրեք այդ ընկերությանը, և դուք էլ ապահովեք, որ նման իրավիճակներ չծագեն հետագայում: Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ: Արտահանումը պետք է իրականացվի գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան: Գյուղմթերքի արտահանման ծավալները մեծանալու են և ես խնդրում եմ, որ Ձեր ծառայությունը, գյուղատնտեսության նախարարությունը, ՊԵԿ-ը, բոլոր գերատեսչությունների ջանքերը գործադրել, որ գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա բնականոն ռեժիմով», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշեց, որ այն ինչ խոսեցին, դա չի նշանակում՝ պետք է նոր խոչընդոտներ ստեղծել գյուղացիների համար արտահանման գործում: «Մեր նախարարությունները պետք է օգնեն գյուղացիներին, որ նրանք այդ բոլոր պահանջները կատարեն, փաստաթղթավորումը պետք է լինի արագ, առանց խոչընդոտների: Եթե ասում ենք, որ ֆիտոսանիտարական պահանջները պետք է կատարենք, դա չի նշանակում, որ գյուղացիների համար պետք է լրացուցիչ խոչընդոտներ ստեղծենք»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}