Հայտնի է Թրամփի՝ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումից հրաժարվելու պատճառը
Հյուսիսային Կորեայի արձագանքը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության մասին արված արտահայտություններին դարձել է վերջին կաթիլը, որ դրդել է Սպիտակ տանը՝ չեղարկել հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Նշվում է, որ Վաշինգտոնին հատկապես զայրացրել են Հյուսիսային Կորեայի արտաքին գերատեսչության առաջնորդի արտահայտությունները։ Վերջինս հիմարություն է անվանել Փենսի տեսակետը, թե երկու երկրների հարաբերություններում «լիբիական սցենարի» կրկնությունը բացառված չէ։
«Հյուսիսային Կորեայի առջև դռները դեռ բաց են, բայց դա առնվազն հռետորաբանության փոփոխություն է պահանջում»,- ասել է Փենսը։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփն անսպասելիորեն չեղարկել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը
- Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կարող է հետաձգվել
- Թրամփը կասկածներ ունի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման հարցում
- Փհենյանը, հնարավոր է, չմասնակցի Հյուսիսային Կորեա-ԱՄՆ գագաթնաժողովին
- Թրամփն ու Կիմ Չեն Ինը կհանդիպեն երկու Կորեաների սահմանին
- Լավրով. Հույս ունենք, որ Վաշինգտոնում ու Պհենյանում տաք գլուխները սառել են
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց