Պուտին. Ռուսաստանն Իրանից նավթ չի գնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանից նավթ չի գնում: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Դա շատ հասարակ հարց է: Մենք ընդհանրապես որևէ մեկից նավթ չենք գնում: Ինքներս ենք արտադրում ու վաճառում»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը համարվում է համաշխարհային շուկայում նավթի ամենախոշոր մատակարարներից:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը կարող է փոխհատուցման մեխանիզմներ դիտարկել այն ընկերությունների համար, որոնք կտուժեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ