Նոր կառավարությունը նախապես չպետք է պիտակավորի, շտապողականությունը տեղին չէ. Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավարդյանը հասարակությանը հորդորում է շատ մեծ ակնկալիքներ չունենալ նոր կառավարությունից, քանի որ հնարավոր չէ երկու շաբաթվա ընթացքում կտրուկ փոփոխությունների ականատես լինել: Նա միաժամանակ նորանշանակ կառավարությանը խորհուրդ է տալիս հայտարարություններ չանել գործընթացների մասին, որոնք դեռևս ընթացքի մեջ են, չեն ավարտվել: Այս մասին Ալավերդյան ն ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանկ:
«Ինձ մի բան է անհանգստացնում. ԿԳ նախարարն, օրինակ, օգտագործում է այնպիսի հռետոաբանություն, որը հարիր է ցույցերի ժամանակ օգտոգործվող հռետորաբանությունը: Ես ցանականում եմ, որ նոր կառավարությունը նախապես չպիտակավորի, թվեր չհնչեցնի: Նոր կառավարության ունեցած վստահության քվեն բավական է, որ կառավարությունն աշխատի կանոնակարգված, առանց շտապելու: Շտապողականությունը բոլորովի տեղին չէ նորանշանակ նախարարների համար. հանկարծ չստացվի, որ ինչքան արագ հավաքել են ժողովրդի քվեն, նույնքան արագ այն կորցնեն»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով, իշխանությունը ճիշտ կվարվեր՝ հասարակական կամ փորձագիտական տարբեր խմբերում ներգրավելով փորձառու նախարարներին:
Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի՝ հնարավոր ազատ արձակման մասին երեկվա լուրերին՝ բանախոսը շեշտեց, որ Վճռաբեկի կողմից այդ գործի ընդունումը դեռևս չի նշանակում, որ դրական որոշում է կանխատեսվում:
«Ապացույցները, որ դրվել են դատարանի վճռի հիմքում, համոզիչ չեն: Շատ քաղաքական գործիչերի կողմից մտահոգություն կա, որ Բաբայանի՝ ազատության մեջ գտնվելը կարող է բերել հեղափոխական քայլերի՝ մասնավորապես Արցախում: Դա վտանգների, անհանգստությունների ու ռիսկերի կարող է բերել»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանը ազատ չարձակվեց
- ԿԳ նախարարի մեկնաբանությունները «Այբ»-ի հետ կապված մեզ բոլորիս խորապես զարմացրել են. Դավիթ Յան
- ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը