ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել սատարել խաղաղ և բարգավաճ Աֆրիկայի հայեցակարգին
Այն, ինչ լավ է Աֆրիկայի համար, լավ է ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա կոչ է արել բոլոր երկրներին սատարել խաղաղ և բարգավաճ Աֆրիկայի հայեցակարգին, գրում է կառույցի պաշտոնական կայքը։
Նա հիշեցրել է, որ այս տարվա մարտ ամսին աֆրիկյան առաջնորդներն Աֆրիկա մայրցամաքում ազատ առևտրի գոտի են ստեղծել։ Այն իրենից աշխարհում ամենամեծ շուկաներից մեկն է ներկայացնում՝ 1,2 միլիարդ սպառողի համար։ ՄԱԿ-ի ղեկավարի խոսքով, այս միջոցը կօգնի խթանել տարածաշրջանային ներգրավումը և արագացնել էկոնոմիակայի աճը, երիտասարդ աֆրիկացիների համար աշխատատեղեր ստեղծել և կրճատել աղքատության ծավալները։
Մարտի 30-ին ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունը Լիբերիայում նվազեցրել է իր գործունեության ծավալները, քանի որ անցած 30 տարիների ընթացքում երկիրը կարողացել է քաղաքացիական պատերազմի քաոսից ճանապարհ հարթել դեպի կայունություն։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ