Թբիլիսիում Վարդերի հեղափոխության հրապարակի անունը կփոխեն
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Վարդերի հեղափոխության հրապարակի անունը կփոխեն՝ այն կոչելով Առաջին Ժողովրդավարական հանրապետության հրապարակ: «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը կայացած նիստում որոշում է կայացարել Թբիլիսիի սակրեբուլոն՝ քաղաքային օրենսդիր մարմինը:
Անվանափոխությանը դեմ արտահայտված ընդդիմադիր գործիչները նիստին չեն մասնակցել: Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցների հիմնադրած «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը անվանափոխության վերաբերյալ կայացարած որոշումը որակել է էժանագին քաղաքական ակտ:
«Վարդերի հեղափոխությունը միայն մեկ կուսակցության սեփականությունը չէ: Դա այն օրն է, երբ վրացական ժողովուրդը էլ չդիմացավ վիրավորանքներին, իր կամքը կեղծելուն, դուրս եկավ փողոց ու երկրի ճակատագիրը վերցրեց իր ձեռքը»,-հայտարարել է այդ կուսակցության անդամ, մշակույթի նախկին նախարար Գեորգի Գաբաշվիլին:
Թբիլիսիի սակրեբուլոյում հայտարարել են, որ անվանափոխությունը պայմանավորված է Վրաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձով:
Աղբյուրը հիշեցնում է, որ հրապարակը ստացել է Վարդերի հեղափոխություն անունը 2005-ի վերջից: Մինչ այդ կոչվում էր Հանրապետության հրապարակ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր