Սոբյանինը հայտնել է կրկին Մոսկվայի քաղաքապետ դառնալու մտադրության մասին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մտադիր է պայքարել 2018-ի սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին նա հայտարարել է «Ակտիվ քաղաքացի» ծարգրի տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Ես ցանկանում եմ, որ մենք միասին շարունակենք այս աշխատանքը: Ես որոշել եմ իմ թեկնածությունն առաջադրել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում»,-ասել է նա ու հույս հայտնել, որ Մոսկվայի բնակիչները կսատերեն իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Սոբյանինը Մոսկվան ղեկավարում է 2010 թ. հոկտեմբերի 21-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին