Հասարակություն 14:17 29/05/2018 Հայաստան

Ցավալի է՝ իրենց կյանքը վտանգած տղաները ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել. Արմեն Սարգսյան

«Պետք է այնպես անել, որ զինհաշմանդամ  տղաների թոշակը արժանի լինի իրենց նվիրումին»,- այս մասին այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ եկել է այստեղ՝ կենտրոնում բուժում ստացող տղաների հետ Առաջին Հանրապետության 100–ամյա հոբելյանը նշելու համար:

«Մեր 100-ամյա պատմության ընթացքում ստիպված ենք եղել ոչ միայն քաղաքական որոշումներով ու հայտարարագրերով, այլ ուղղակի զենքի ուժով, մեր կյանքի գնով, մեր արյունով պաշտպանել մեր անկախությունը և ձեռք բերել այդ անկախությունը: Հետևաբար, երեկ ու այսօր զինվորների օրն է, ընդ որում զինվորների, որոնք իրենց կյանքն ու առողջությունն են տվել հայրենիքին։ Փայլուն տղաներ կան, որոնք Ռուսաստանից և այլ երկրներից  վերադարձել են Հայաստան ու կամավոր ծառայել բանակում:  Ինչպե՞ս կարող ենք այս մարդկանց մոռանալ անկախության օրվա առիթով, ուստի սա ոչ թե այցելություն էր, այլ պարտականություն, գալ, իրենց շնորհավորել և լսել նրանց»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահին հիացրել է  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որն, ըստ նրա, աշխարհի լավագույն հիվանդանոցների, վերականգնողական կենտրոնների մակարդակ ունի:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ սա ճիշտ լուծում է, սակայն այսօր Հայաստանում կա 1500 զինհաշմանդամ, իսկ կենտրոնը կարող է ընդունել միայն 32 մարդու:

«Այստեղ գտնվող տղաները փայլուն բուժում են ստանում և դա չեն թաքցնում: Իրենք երջանիկ են, որ այստեղ են, երջանիկ են, որ ոչ միայն առողջական խնդիներն են լուծվում, այլ հոգեբանորեն են վերականգնվում: Հանգստի սենյակ ունեն, որ ԱՄՆ նախագահի աշխատասենյակի որակն ունի: Բայց դրան զուգահեռ ունենք մեծ խնդիր: Այս կենտրոնը կարող է սպասարկել 32 զինհաշմանդամի, իսկ ամբուլատոր բուժում կարող է ստանալ 50  հաշմանդամ, իսկ դրա կարիքն ունեն 1500-ը։  Այսինքն՝ այս բարի աշխատանքը պետք է շարունակել»,- նշեց նա:

Նախագահն ասաց, որ պետք է գտնել սիստեմատիկ լուծում։ 

Արմեն Սարգսյանի խոսքով, ցավոք սրտի, միայն առողջության վերականգնմամբ տղաների խնդիրները չեն վերջանում, նրանցից շատերն ունեն  սոցիալական խնդիրներ. «Ցավալին այն է, որ իրենց կյանքը վտանգի դրած տղաներն այսօր ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել:  Պետք է այնպես անել, որ նրանց թոշակն արժանի լինի իրենց նվիրումին: Երկրորդ՝ նման կենտրոններ պետք է լինեն նաև շրջաններում, քանի որ հաշմանդամություն ունեցող մարդկանց դժվար է շրջաններից Երևան հասնելը։ Բայց ամենակարևորը՝ վերականգնողական կենտրոնը պետք է լինի մի քանի ուղղությամբ, մասնավորապես՝ լինի առողջական վերականգնման կենտրոն, հոգեբանական վերականգնման կենտրոն, երրորդը՝ սոցիալական վերականգնում»: 

Նախագահը խոստացավ, որ այդ հարցով առաջին հերթին կխոսի վարչապետի հետ, կներկայացնի իր տպավորություններն ու մտահոգությունները։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ զինհաշմանդամների թոշակի հարցը և սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում պետք է լինեն:

Հաջորդ խնդիրը, նախագահի ներկայացմամբ, վերաբերում է նրանց աշխատանքով ապահովելուն.  «Այն երիտասարդները, որոնք կենտրոնում վերականգնողական բուժում են ստանում և այդ ընթացքում նաև մասնագիտական որակներ են ձեռք բերել, մենք պետք է ամրագրենք օրենքով, որ եթե մարդը այստեղից դիմում է հայտարարագրված աշխատանքի, իրեն առավելություն տան։ Պատկերացրեք, որ Հայաստանում բազմաթիվ  մասնավոր և պետական ընկերություններ կան, և նրանք 3,4 կամ 5 հոգու աշխատանքի ընդունեն և նորմալ աշխատավարձ տան, ոչ 30 կամ 40 հազար դրամ, այլ 100, 200 կամ 300 հազար դրամ, որ մարդիկ իրենց աշխատանքով, ոչ թե օգնությամբ, նորմալ կյանք վերադառնան»:

Արմեն Սարգսյանը նշեց, որ պետք է օգնության հոգեբանությունից դուրս գալ, 20 տարեկան երիտասարդը ինքը պետք է իրեն օգնի, ոչ թե 60 տարի իրեն օգնեն. «Եթե մի ընկերություն են դիմել երկու հոգի՝ մեկն առողջ, իսկ մյուսը հաշմանդամություն ունի, ապա առավելությունը պետք է տրվի հաշմանդամին, հատկապես նրան, որն իր առողջությունը կորցրել է  հայրենիքը պաշտպանելիս»։

Նրա խոսքով՝ պետք է օգնել, որ այս տղաները արժանապատիվ կյանքով ապրեն:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինքը, որպես ՀՀ նախագահ, ինչ-որ նվեր կամ աջակցություն կցուցաբերի՞ կենտրոնին, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Իմ մտքով շատ բաներ է անցնում ու ես դա անում եմ, դուք գիտեք, որ ես ու ընտանիքս մեծ բարեգործություն ենք անում, բայց ես չեմ սիրում դրանց մասին հայտարարել: Բարեգործությունը, որ պետք է հայտարարվի՝ ես եկա, այսքան փող տվեցի, այս նվիրեցի, ինչ-որ ձևով վիրավորական է: Բարեգործության արդյունքով կարող ես ուրախությամբ կիսվել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}