Իրանագետ. Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցման հարցում հնարավոր է մոտեցումներ փոխվեն
Իրանի երկաթուղային կառավարման համակարգում ընթացող փոփոխություններով պայմանավորված Իրանում ընթացքի մեջ գտնվող մի շարք երկաթուղային նախագծեր շինարարական մի կազմակերպության լիազորություններից փոխանցվում են մեկ այլ կազմակերպությանը:
Իրանագետ Արմեն Իսրյալեյանի կարծիքով, դա ենթադրում է, որ որոշ նախագծերի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ պետք է առնվազն նոր բանակցություններ և քննարկումներ տեղի ունենան:
«Վերոնշյալ փոփոխությունները հաշվի առնելով՝ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության հարցն առաջին իսկ առիթի դեպքում պետք է ընդգրկել օրակարգ և քննարկել նախագիծն իրականացնելու հնարավոր տարբերակները»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Հարակից հրապարակումներ`
- ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Հասան Ռոհանիի կառավարությունը շահագրգռված չէ կառուցել Իրան-Ադրբեջան երկաթգիծը
- Ի՞նչ փուլում է գտնվում Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցումը