Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «The HALO Trust»-ի հոգաբարձուների խորհրդի անդամին
Հունիսի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուպերտ Յանգերին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Ռուպերտ Յանգերը Մասիս Մայիլյանին է ներկայացրել ս. թ. մարտի 29-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում The HALO Trust-ի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած ականի պայթյունի հետ կապված քննության ընթացքը։ Կողմերը կարևորել են «The HALO Trust»–ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների և վիրավորվածների սոցիալական պաշտպանության ապահովումը:
Հանդիպմանը ներկա էին նաև «The HALO Trust»- ի տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդին և արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան