Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Քաթարի խորհրդարանի նախագահի հետ
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հանդիպել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի նախագահ Ահմեդ Բեն Աբդոլահ Բեն ալ Մահմուդի հետ:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի, ինչպես նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի կարևորել է նման շփումների ու հանդիպումների անհրաժեշտությունը: ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանում հետևում են Քաթարի Պետությունում տեղի ունեցող իրադարձություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ երկու երկրների քաղաքական ու առևտրատնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են. դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ: Զբոսաշրջության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և Քաթարի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:
Քաթարի խորհրդարանի նախագահն իր հերթին երկկողմ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Կողմերը փոխադարձ այցով միմյանց հրավիրել են իրենց երկրներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ
- Արա Բաբլոյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան