Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք․ Պաշտպան
ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմը մշտապես ստանում է ահազանգեր կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին: Այս մասին նշել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ այսօր «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում» խորագրով Եվրոպայի խորհրդի մեկնարկային ծրագրի միջոցառմանը։
«Կանանց նկատմամբ բռնությունը և ընտանիքում բռնությունն ունեն ուղղակի և անուղղակի ազդեցություն ինչպես բռնության ենթարկված կնոջ, այնպես էլ ընտանիքի մյուս անդամների նկատմամբ: Ընտանիքում բռնության բազմաթիվ դեպքերում երեխաները դառնում են վեճի առարկա, ինչի արդյունքում խախտվում է վերջիններիս հոգեբանական վիճակը՝ ազդելով նրանց զարգացման վրա»,- ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ ընդգծել է Պաշտպանը:
Օմբուդսմենը կարևորել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումը։ Նա նշել է, որ աշխատակազմն ուշադրության ներքո է պահելու օրենքի կիրառության գործընթացը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ