«Մահացող Մաքքեյնի» մասին հայտարարության հեղինակը հեռացել է Սպիտակ տնից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելլի Սադլերը, որը հայտնի է սենատոր Ջոն Մաքքեյնի առողջության մասին սկանդալային հայտարարությամբ, այլևս չի աշխատում Սպիտակ տանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ռաջ Շահը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Քելլի Սադերն այլևս չի աշխատում նախագահի աշխատակազմում», - ասել է Շահը:
Ըստ աղբյուրի, երբ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում Ջինա Հասփելի նշանակումը քննարկելու ժամանակ սենատոր Ջոն Մաքքեյնը դեմ է եղել նրա թեկնածությանը, Սադլերն առաջարկել էր հաշվի չառնել սենատորի կարծիքը: Նա իբր նման արտահայտություն է արել. «Նա, միևնույնն է, մահանալու է»:
Սենատորի հարազատները քննադատել են հայտարարության հեղինակին, իսկ Մաքքեյնի դուստրը Սպիտակ տանը կոչ է արել հեռացնել Սադերին:
Հիշեցնենք, որ 2017 թ-ի հուլիսին Մաքքեյնի մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: 81-ամյա քաղաքական գործչին վիրահատել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան